Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միշտ շարունակելու եմ աջակցել այս հիասքանչ երկրին. Քարդաշյանը պատասխանել է ՀՀ նախագահի նամակին

Միշտ շարունակելու եմ աջակցել այս հիասքանչ երկրին. Քարդաշյանը պատասխանել է ՀՀ նախագահի նամակին
Հասարակություն
13:48, 01 май 2021
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ պատասխանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհակալական նամակին, որը ի թիվս այլոց հղվել էր հեռուստաաստղին՝ ի նշան երախտագիտության Քիմ Քարդաշյանի ու նրա ընտանիքի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ունեցած ներդրումի ու դերակատարման:

«Նախագահ Սարգսյան, շնորհակալ եմ Հայաստանի մասին մշտապես ինձ նոր գիտելիքներ տալու համար: Շնորհակալություն եմ հայտնում Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին և բոլոր այն խմբերին ու հայերին, ովքեր պայքարեցին ճանաչման այս օրվա համար: Ուրախ եմ, որ կարողացա օգնել՝ իրազեկելու մարդկանց, ես միշտ կշարունակեմ աջակցել այս հիասքանչ երկրին»,- գրել է Քարդաշյանը: