Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեղի է ունեցել Կապանի՝ որպես Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքի բացման հանդիսավոր արարողությունը

Տեղի է ունեցել Կապանի՝ որպես Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքի բացման հանդիսավոր արարողությունը
Հասարակություն
16:16, 01 май 2021
Այսօր տեղի է ունեցել Կապանի՝ որպես Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Կարեն Թռչունյանը և Երիտասարդական քաղաքականության լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը։

Միջոցառումների մեկնարկը տրվել է Բաղաբուրջ համալիր այցով, որտեղ ծաղիկներ են խոնարհվել զոհերի հիշատակին։