Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կյանքից անժամանակ հեռացած ԱՄՆ-ում Հայաստանի նախկին փոխդեսպան Արմեն Խարազյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 31-ին

Կյանքից անժամանակ հեռացած ԱՄՆ-ում Հայաստանի նախկին փոխդեսպան Արմեն Խարազյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 31-ին
Հասարակություն
17:57, 30 январь 2023
ԱՄՆ-ում Հայաստանի նախկին փոխդեսպան  Արմեն Խարազյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հունվարի 31-ին, ժամը 18:00-20:00-ը, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը՝ փետրվարի 1-ին, ժամը 13:00-ին նույն եկեղեցուց, Նուբարաշենի գերեզմանատանը: Այս մասին տեղեկանում ենք Արմեն Խարազյանի եղբոր՝ Արտավադզ Խարազյանի ֆեյսբուքյան էջից։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, ժամը ժամը 19.20-ին, Երևանի Ավետիսյան փողոցի շենքերից մեկի մոտ «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ծառին և կայանած «Կիա» մակնիշի ավտոմեքենային: 56-ամյա վարորդ Արմեն Խարազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Արմեն Խարազյանը 1997-1998թթ. աշխատել է որպես Հայաստանի արտգործնախարարության Ռազմաքաղաքական վարչության պետ, իսկ 1999-2001թթ. եղել է ԱՄՆ-ում Հայաստանի փոխդեսպանը։ Դիվանագետ Արմեն Խարազյանը վերջին տարիներին զբաղվում էր միջազգային և քաղաքական հարցերի փորձագիտական վերլուծություններով։

Civic.am-ի խմբագրակազմը ցավակցում է պարոն Խարազյանի հարազատներին և մտերիմներին։