Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրապետության հրապարակին հարող շենքերի լուսավորության համակարգերն արդիականացվել են

Հանրապետության հրապարակին հարող շենքերի լուսավորության համակարգերն արդիականացվել են
Հասարակություն
16:09, 31 январь 2023
Նախորդ լուսավորության համակարգը, որը տեղադրվել էր դեռևս 2004 թվականին, էներգատար էր ու չէր համապատասխանում ժամանակակից էներգաարդյունավետության ստանդարտներին և պահանջներին։ Բացի այդ, լուսարձակների փոխակերպիչները և լամպերը դուրս են մղվում արտադրությունից, ինչի հետևանքով լուսավորության համակարգի սպասարկումը բարդացել էր վերջին տարիներին: Հենց այդ պատճառով էլ՝ լուսարձակների արձակած լույսը ուներ տարբեր գունային երանգների ինտենսիվություն:

Լուսավորության համակարգի արդիականացման նախագիծը մշակելիս և աշխատանքները իրականացնելիս ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից  հաշվի է առնվել հանգամանքը, որ այդ շենքերը հանդիսանում են պատմամշակութային հուշարձաններ: Նախագիծը մշակելիս նվազագույնի է հասցվել լուսավորության համակարգերի ﬖասման և վանդալիզﬕ ռիսկերը՝ հրապարակում անցկացվող բազմամարդ ﬕջոցառուﬓերի ժամանակ: Նախագիծը մշակելիս ﬕնիմալիզացվել է նաև մալուխների և լուսատուների տեսանելիություն շենքերի ճակատներին:

Էներգախնայողություն ապահովելու համար նախատեսվել են բացառապես ժամանակակից լուսադիոդային լուսարձակներ: Տեղաբաշխուﬕց և ֆունկցիոնալությունից կախված, լուսարձակները ունեն տարբեր ֆոտոﬔտրիկ պարաﬔտրեր և հագեցած են ինչպես սիﬔտրիկ, այնպես էլ էլիպսային ոսպնյակներով:

Արդիականացուﬕց հետո հնարավոր նվազագույնի է հասցվել նաև օդորակիչների տեսանելիությունը: