Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կումայրիի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք

Կումայրիի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք
Հասարակություն / Իրավունք
23:00, 31 январь 2023
Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները հունվարի 27-ին բացահայտել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու երկու դեպք. այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:
«Իրացնելով հավաստի տվյալները՝ նրանք Գյումրու Շահումյան փողոցում հայտնաբերեցին, ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Բայանդուր գյուղի 27-ամյա մի բնակչի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց բույսի կանաչավուն զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ:

Նույն օրը Գյումրու Շահումյան փողոցում հայտնաբերվեց ու ձերբակալվեց 54-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ քրեական հետախույզները հայտնաբերեցին չորացված շագանակագույն զանգված: Ձերբակալվածի հայտնածով՝ այն թութունից և կանեփից պատրաստված թմրանյութ է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ տղամարդիկ և դեպքերի վերաբերյալ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: