Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՍՄ համայնքային հիմնարկի 2 աշխատակից դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

ԵԱՍՄ համայնքային հիմնարկի 2 աշխատակից դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս. նրանց կյանքին վտանգ չի սպառնում
Հասարակություն
11:23, 02 февраль 2023
Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում: ԵԱՍՄ համայնքային հիմնարկի երկու աշխատակից դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում: Բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Շնորհակալ եմ շտապօգնության բժիշկներից և ոստիկանության ծառայողներից օպերատիվ արձագանքի համար: Մեր գործընկերներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում: