Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի միակ հայկական գյուղում՝ Վաքըֆլըում, զոհեր և վիրավորներ չկան. հայկական եկեղեցին չի տուժել

Թուրքիայի միակ հայկական գյուղում՝ Վաքըֆլըում, զոհեր և վիրավորներ չկան. հայկական եկեղեցին չի տուժել
Հասարակություն
13:34, 06 февраль 2023
Թուրքիայի Հաթայ նահանգում գտնվող միակ հայաբնակ գյուղում՝ Վաքըֆլըում, որը շուրջ 130 հայ բնակիչ ունի, երկրաշարժից զոհեր և վիրավորներ չկան։ Տեղի հայ բնակիչներից Civic.am-ին տեղեկացրին, որ շրջանում խոշոր ավերածություններ ու տուժածներ կան։ Հայերի շրջանում, սակայն, տուժածներ չկան։ Գյուղում ևս խոշոր  ավերածություններ չկան։ 

«Մարդիկ վախեցած են։ Հայերի մեջ զոհեր, վիրավորներ չունենք, եկեղեցին կանգուն է, վնաս չունենք»,- ասաց Վաքըֆլըի հայ բնակիչ Գարբիսը։

Նշենք, որ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից Հաթայ շրջանում գրանցվել են խոշոր ավերածություններ, կան զոհեր։ Հաթայը գտնվում է Սիրիայի հետ սահմանին, որտեղ ևս ավերածությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ։  

Վովա Հակոբյան