Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում գազով ջեռուցվող ուսհաստատությունների դասապրոցեսը կդադարեցվի․ ԱՀ ԿԳՄՍՆ

Արցախում գազով ջեռուցվող ուսհաստատությունների դասապրոցեսը կդադարեցվի․ ԱՀ ԿԳՄՍՆ
Հասարակություն
20:02, 06 февраль 2023
Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով փետրվարի 7-ից ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և  1-8-րդ դասարանների, արտադպրոցական ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը․ տեղեկացնում են  Արցախի ԿԳՄՍՆ-ից։

Գազով ջեռուցվող դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտներն ուսումնական պարապմունքները կշարունակեն համարժեք այլ պայմաններում։