Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022 թվականին Հայաստանի 45 հազար քաղաքացի ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն

2022 թվականին Հայաստանի 45 հազար քաղաքացի ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն
Հասարակություն
10:24, 08 февраль 2023
Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը վիճակագրություն է հրապարակել 2022 թվականին ՌԴ քաղաքացիություն ստանալու և հրաժարվելու վերաբերյալ։ Ըստ այդ տվյալների, որոնց հղում է rbc.ru-ն, անցած տարի Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 297 հազար Ուկրաինայի քաղաքացի։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում Տաջիկստանն է՝ 174 հազար, որին հաջորդում են Հայաստանը՝ 45 հազար, Ղազախստանը՝ 42 հազար, Ուզբեկստանը՝ 27 հազար, Ադրբեջանը՝ 23 հազար։