Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նորիկյանը ստանձնել է հրդեհի հետևանքով զոհված 13 զինծառայողների ազգականների՝ որպես տուժողի ներկայացուցչի կարգավիճակը

Նորիկյանը ստանձնել է հրդեհի հետևանքով զոհված 13 զինծառայողների ազգականների՝ որպես տուժողի ներկայացուցչի կարգավիճակը
Հասարակություն
10:46, 08 февраль 2023
Ստանձնել եմ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 13-ի մերձավոր ազգականների՝ որպս տուժողների լիազոր ներկայացուցչի կարգավիճակը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը՝ նշելով.

«Նկատի ունենալով, որ իրավասու մարմինների ու պաշտոնատար առանձին անձանց կողմից վերջին օրերի ընթացքում տեղի ունեցած դեպքի առանձին հանգամանքների վերաբերյալ հրապարակվել են միմյանցից էապես տարբերվող ու հակասող տվյալներ, որոնց արդյունքում էլ ավելի է մեծացել տուժողների անվստահությունն իրականացվող քրեական վարույթի անաչառության նկատմամբ»:

Նորիկյանը հանդես է գալու նոր հանքամանքների վերաբերյալ մամուլի ասուլիսով: