Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» ընկերության` «Ոսկու շուկայի», աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» ընկերության` «Ոսկու շուկայի», աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել
Հասարակություն
19:22, 08 февраль 2023
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և  հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հունվարի 25-ի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևանի Մովսես Խորենացու փողոց, 24 հասցեում գտնվող «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում:


Ինչպես տեղեկացրին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից, հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում 2023 թվականի փետրվարի 6-ին կազմվել է արձանագրություն, և վարչական վարույթում առկա նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ ընկերության կողմից վերոնշյալ հասցեում գտնվող շենքերը և շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք  կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Հաշվի առնելով  նշված հանգամանքները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը որոշում է կայացրել  ամբողջությամբ դադարեցնել Երևանի Մովսես Խորենացու փողոց, 24 հասցեում գործող «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատանքները։