Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրու փոխքաղաքապետը պարզաբանել է իր հայտարարագրում նշված 500 մլն դրամ վարկի մասին Hraparak.am-ի անդրադարձը՝ նշելով, որ վարկի գումարը իրականում 500 հազար դրամ է․ լուսանկար

Գյումրու փոխքաղաքապետը պարզաբանել է իր հայտարարագրում նշված 500 մլն դրամ վարկի մասին Hraparak.am-ի անդրադարձը՝ նշելով, որ վարկի գումարը իրականում 500 հազար դրամ է․ լուսանկար
Հասարակություն
14:49, 16 февраль 2023
Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական տեղակալ Արթուր Պապիկյանը անդրադարձել է իր հայտարարագրին։ Hraparak.am կայքը նյութ է հրապարակել, համաձայն որի՝ Արթուր Պապիկյանը բանկից 1 միլիոն դոլարի սպառողական վարկ է ստացել։ Նյութի աղբյուրը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի բաժնից է, որտեղ իսկապես նշված է, որ փոխքաղաքապետը 2021 թվականին 546.179.490 դրամ վարկ է ստացել։  

Իրականում, ինչպես պարզաբանեց Արթուր Պապիկյանը, վարկի չափը եղել է 546.179.9 դրամ։ Թյուրիմացության պատճառը եղել է հայտարարագիրը սխալ լրացնելը՝ 546.794.90 դրամի փոխարեն Պապիկյանը հայտարարագրում լրացրել է 546.179.490.00 դրամ։

Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տարածել՝ նշելով, որ հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ այսօր դիմում է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահին՝ վրիպումն ուղղելու նպատակով։

Փոխքաղաքապետը պարզաբանման հետ միասին հրապարակել է նաև բանկից ստացված քաղվածքը, որտեղ երևում է, որ վարկի գումարը իսկապես 546 հազար 794 դրամ է։

Բացի սրանից, Hraparak.am-ը, հղում անելով «տեղացիների շրջանում խոսակցություններին», տեղեկություն է տարածել, թե փոխքաղաքապետի ընտանիքը նախկին լքված զորամասերից մեկի տարածքում մեծ անասնագոմ է հիմնել և այդ բիզնեսով է զբաղվում։ Պարզաբանմամբ Պապիկյանը տեղեկացրել է նաև, որ որևէ բիզնեսով չի զբաղվում և անասնագոմ չի հիմնել։

Վովա Հակոբյան