Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կրկին մութ ամպեր են հավաքվել Գարեգին Նժդեհի արձանի շուրջ և այս անգամ Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի ձեռքով»․ Սոֆյա Հովսեփյան

«Կրկին մութ ամպեր են հավաքվել Գարեգին Նժդեհի արձանի շուրջ և այս անգամ Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի ձեռքով»․ Սոֆյա Հովսեփյան
Հասարակություն
11:03, 05 май 2021
ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես և օրեր առաջ Արցախից գրել էի, կրկին մութ ամպեր են հավաքվել Գարեգին Նժդեհի արձանի շուրջ և այս անգամ այն ոչ միայն ռուս բարձրաստիճան սպայի, այլ նաև Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի ձեռքով։

Մարտունեցիների համառ պնդման շնորհիվ արձանը մնացել է իր տեղում, սակայն վտանգը չի չեզոքացել, քանի որ ինչպես և խոստացել էին, միչև մայիսի 9 ֊ը պետք է "արջի ծառայություն" մատուցեն ռուսական կողմին և իրականացնեն ֆաշիստական Թուրքիայի ու  Ադրբեջանի հերթական կապրիզն ու տրվեն դրանց հրահրումներին։

Միասնական պետք է լինենք և մարտունեցիներին իրենց ազնիվ պայքարում չթողնենք մենակ։ Նժդեհի արձանի տեղում մնալը ոչ միայն մարտունեցիների խնդիրն է, այլ յուրաքանչյուր իրեն հարգող հայ մարդու։