Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աննա Վարդապետյանը չհայտարարված այց է կատարել Գավառի մանկատուն

Աննա Վարդապետյանը չհայտարարված այց է կատարել Գավառի մանկատուն
Հասարակություն
12:25, 21 февраль 2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 20-ին, Գեղարքունիքի մարզում գտնվելու ընթացքում, չհայտարարված այց է կատարել Գավառի մանկատուն, որտեղ խնամք է ստանում 7-ից 18 տարեկան 57 երեխա:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ գլխավոր դատախազն ընդգծել է, որ մանկատներ և խնամքի կենտրոններ չհայտարարված այցերը կրելու են շարունակական բնույթ, պարբերաբար այցելելու է տարբեր մարզերում գտնվող տուն-ինտերնատներ, առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոններ՝ տեղում հաստատությունների պայմաններին ծանոթանալու և հնարավոր հանցավոր վարքագծին իրավական գնահատական տալու նպատակով:

Աննա Վարդապետյանը Գեղարքունիքի մարզի դատախազի պաշտոնակատարին Գավառի մանկատան հետ կապված մի շարք հանձնարարականներ է տվել: