Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի Սիլիկյան թաղամասի լուսավորության ցանցը հիմնովին թարմացվեց շուրջ 450 էներգախնայող լուսատուներով․ Տիգրան Ավինյան

Երևանի Սիլիկյան թաղամասի լուսավորության ցանցը հիմնովին թարմացվեց շուրջ 450 էներգախնայող լուսատուներով․ Տիգրան Ավինյան
Հասարակություն
14:11, 24 февраль 2023
Երևանի Սիլիկյան թաղամասի լուսավորության ցանցը հիմնովին թարմացվեց շուրջ 450 էներգախնայող լուսատուներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Այս մասշտաբային աշխատանքի ընթացքում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր և անվտանգ լուսատուներով: Նաև տեղադրվել են 15 նոր լուսակետեր, փոխվել է 500 մետր մալուխ: Ընդհանուր առմամբ 500 սյուների վրա աշխատանքներ են կատարվել՝ Սիլիկյան թաղամասն ապահովելով անխափան լուսավորությամբ: