Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի որոշմամբ դադարեցվել է «Եռանկյունի առկենտ» ՍՊԸ գործունեությունը՝ հրդեհային անվտանգության նորմերը չպահպանելու հիմքով

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի որոշմամբ դադարեցվել է «Եռանկյունի առկենտ» ՍՊԸ գործունեությունը՝ հրդեհային անվտանգության նորմերը չպահպանելու հիմքով
Հասարակություն
15:43, 24 февраль 2023
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Երևան քաղաքի Արշակունյաց 210/1 հասցեում գտնվող «Եռանկյունի առկենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ տեխնիկական ևհրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ։
 
Իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ նշյալ հասցեում գտնվող շենքերն ու շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի թերություններով ու խախտումներով, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք կարող ենստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։
 
Հիմք ընդունելով վերոնշյալ խախտումների վտանգավորության աստիճանը՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ամբողջությամբ դադարեցվել է «Եռանկյունի առկենտ» ՍՊԸ գործունեությունը։ Տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագրով սահմանվել է հայտնաբերված թերություններն ու խախտումները վերացնելու ժամանակացույց։