Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են ԿԳՄՍՆ-ի և «Իմ քայլը» հիմնադրամի միջև փոխգործակցության հնարավորությունները

Քննարկվել են ԿԳՄՍՆ-ի և «Իմ քայլը» հիմնադրամի միջև փոխգործակցության հնարավորությունները
Հասարակություն
16:39, 24 февраль 2023
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ հիմնադրամում հյուրընկալել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին:
 
«Հանդիպման ժամանակ նախարարին ներկայացվել են հիմնադրամի կողմից իրականացվող «Հորիզոններ» դուալ և Quanta քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրերը:
 
Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Այդ համատեքստում քննարկել ենք նախարարության և «Իմ քայլը» հիմնադրամի միջև փոխգործակցության հնարավորությունները: Հանդիպման ավարտին պատրաստակամություն ենք հայտնել համատեղ ուժերով աշխատել կրթական նոր ծրագրերի իրականացման հարցում»,- գրել է Հայրապետյանը: