Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 74-ամյա քաղաքաղու դի․ Հրապարակ

Շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 74-ամյա քաղաքաղու դի․ Հրապարակ
Հասարակություն
10:56, 07 май 2021
Մայիսի 7-ին, ժամը 06։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 17 շենքի 7-րդ հարկից քաղաքացի է ընկել։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Շենքի բակում հայտնաբերվել է նույն շենքի 10-րդ հարկի բնակիչ Ս․ Ս․-ի (ծնված 1947 թ․) դին։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և քաղաքացու դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։