Ինչից է վրա հասել կացարանում այրված զինվորների մահը. Նորիկյանը հրապարակել է 8 զինվորի փորձաքննության արդյունքները

Հասարակություն / Իրավունք
Փաստաբան Նորայր Նորիկյանը, որը հանդիսանում է զինվորական կացարանի հրդեհի հետևանքով զոհված 13 զինծառայողների ազգականների՝ որպես տուժողի ներկայացուցիչ, հրապարակել է 8 զինվորի փորձաքննության արդյունքները։
«Ֆեյսբուք»-ի իր էջում Նորիկյանը գրել է․
«Հայտնում եմ Ձեզ, որ այսօր ստացել ենք Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։
Ըստ փորձաքննության եզրակացության հետևությունների՝ զինծառայողների մահը վրա է հասել «Ածխածնի մոնօքսիդով /Շմոլ գազ/ և այրվածքային շոկից»։
Փորձաքննության ենթարկված 8 զոհված զինծառայողների մոտ թմրանյութեր և հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել։
Զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպումից և եզրակացությունների մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հնարավորինս սեղմ ժամկետում հանդես կգանք հայտարարությամբ ու կներկայացնենք տուժող կողմի դիրքորոշումներն ու անելիքները»։