Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել
Հասարակություն
12:18, 13 март 2023
Արցախի Հանրապետության պետական նախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Գուրգեն Ներսիսյանը երեկ հրավիրել էր խորհրդակցություն քաղպաշտպանության բոլոր ծառայությունների և շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Պետական նախարարը նշել է, որ անհրաժեշտ է հստակեցնել քաղպաշտպանության պլանով նախատեսված կարճաժամկետ և երկարաժամկետ անելիքները, որպեսզի բոլոր իրավիճակներում պատշաճորեն ապահովվի բնակչության անվտանգությունը։

Հանդիպման ընթացքում զեկուցվել է ապաստարանների վիճակի, ինչպես նաև քաղպաշտպանության պլանով նախատեսված միջոցառումների մասին։ Պետական նախարարը նշել է, որ անհրաժեշտ է ամենասեղմ ժամկետում ներկայացնել կատարման ենթակա աշխատանքների ցանկը՝ համապետական միջոցառում պլանավորելու և պետական կառավարման համակարգում աշխատող անձանց ու քաղաքացիների ուժերի մեկտեղմամբ այդ աշխատանքները կատարելու համար: 

Գուրգեն Ներսիսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել իրավիճակից բխող հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ»,-նշված է հաղորդագրությունում։