Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երիտասարդի մոտ ատրճանակ և փամփուշտներ կային

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները մարտի 9-ին, ժամը 22.00-ին, Շրջանցիկ թունեի հասցեներից մեկում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 25-ամյա և 21-ամյա երկու երիտասարդի՝ «Լեքսուս» մակնիշի մեքենայով հանդերձ:

Անձնական խուզարկությամբ 25-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է «Blow Magnum» գրառմամբ 9 մմ տրամաչափի ատրճանակ, պահեստատուփ, 44 փամփուշտ և «Blow» գրառմամբ զենքի պահման տուփ:

Կատարվում է նախաքննություն: