Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն միջոցներ է ձեռնարկել, որ Սև ծովում կործանված ամերիկյան անօդաչուն չհայտնվի օտարի ձեռքում. Քիրբի

ԱՄՆ-ն միջոցներ է ձեռնարկել, որ Սև ծովում կործանված ամերիկյան անօդաչուն չհայտնվի օտարի ձեռքում. Քիրբի
Հասարակություն
11:31, 15 март 2023
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում, որպեսզի մարտի 14-ին Սև ծովում կործանված MQ-9 Reaper անօդաչուն ստանա ինչ-որ մեկը՝ բացի ամերիկացիներից։

Քիրբին ասել է, որ ԱՄՆ իշխանությունները «միջոցներ են ձեռնարկել մեր ունեցվածքը, կոնկրետ այս անօդաչուն պաշտպանելու նպատակով»։ «Բնականաբար, մենք չենք ցանկանում, որ նրանք (բեկորները) հայտնվեն որևէ մեկի ձեռքում՝ բացի մերից»,- նշել է նա:  

Ջոն Քիրբին չի հստակեցրել, թե ինչ միջոցների մասին է խոսքը։

ԱՄՆ-ի տվյալներով՝ MQ-9 Reaper անօդաչուն կործանվել է մարտի 14-ի առավոտյան Սև ծովի չեզոք ջրերում՝ ռուսական Սու-27 կործանիչի հետ բախվելուց հետո։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է անօդաչուի կործանումը, սակայն բախման մասին ոչինչ չի հայտնել։