Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիդերլանդներում ադրբեջանցիների կողմից հայ իրավաբան կնոջը դանակահարելու լուրը դեսպանությունը ճշտում է

Նիդերլանդներում ադրբեջանցիների կողմից հայ իրավաբան կնոջը դանակահարելու լուրը դեսպանությունը ճշտում է
Հասարակություն
12:57, 08 май 2021
Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ճշտում է հայ կնոջ դանակահարության դեպքի իսկությունը: Դեսպանությունը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ տարբեր լրատվականների կողմից և սոցիալական հարթակներում տարածվող տեղեկատվությունը Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։

«Լուսանկարում պատկերված կինը, որը տեղադրվել է այդ նյութի ներքո, ողջ և առողջ է և առնչություն չունի ենթադրյալ դեպքի հետ։  Դեսպանությունը կապի մեջ է Նիդերլանդների իրավապահ մարմինների հետ՝ տեղեկատվության իսկությունը պարզելու նպատակով։ Խնդրում ենք զերծ մնալ այս հարցով հետագա հրապարակումներից մինչև դեսպանության կողմից պաշտոնական տեղեկատվության հրապարակումը»,- ասված է գրառման մեջ:

Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, թե Նիդերլանդներում երեք ադրբեջանցի դանակահարել են հայ իրավաբան Աննա Հակոբյանին` նրա էթնիկ պատկանելիության պատճառով. Նշվել է, որ կնոջ վիրատահությունը բարեհաջող ավարտվել է, իսկ հանցագործներին ձերբակալել են: