Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան դիմակայում է իսրայելական Հայֆա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի տեղադրմանը

Թուրքիան դիմակայում է իսրայելական Հայֆա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի տեղադրմանը
Հասարակություն
13:54, 15 март 2023
Իսրայելական Հայֆա քաղաքի իշխանությունները որոշում են կայացրել քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում հուշարձան կանգնեցնել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Այս մասին հայտնում է թուրքական ընդդիմադիր OdaTV պարբերականը՝ հղում անելով իսրայելական Ynet կայքում հրապարակված Ռաֆայել Սադիի հոդվածին։

Ermenihaber.am պորտալի փոխանցմամբ՝ հոդվածի հեղինակը մտահոգություն է հայտնել այս կապակցությամբ՝ նշելով, որ քաղաքային իշխանությունների նման որոշումը կարող է դիվանագիտական սկանդալ առաջացնել թուրք-իսրայելական կրկին կարգավորվող հարաբերություններում։

Սադին նաև հայտնել է, որ Իսրայելում Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլերը պաշտոնական նամակ է գրել Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միկի Զոհարին՝ խնդրելով օգնություն ցույց տալ հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը կանխարգելելու հարցում։ Զոհարը նամակն ուղարկել է Իսրայելի ԱԳՆ, որտեղ խորհրդակցություններ են անցկացվել այս հարցի շուրջ։