Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
Հասարակություն
14:14, 08 май 2021
Այսօր՝ մայիսի 8-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 06:30-ից 07:30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել. տեղեկացնում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Մոլդովական փողոցի 1-ին և 3-րդ շենքերի հարևանությամբ՝ ճանապարհին, հայտնաբերել են տղամարդու դի:

Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և դեռևս չճշտված ատրճանակից կրակված և չկրակված պարկուճներ, արնանման հետքեր:
Հայտնաբերվել է նաև Mercedes Տ 500 մակնիշի ավտոմեքենա, որի մեջ էլ հայտնաբերվել է բիտա:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված վայրից 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի և վիրավորի ինքնությունը: