Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում ավտոմեքենա է ընկել գետը․ ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Արցախում ավտոմեքենա է ընկել գետը․ ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
Հասարակություն
16:59, 08 май 2021
Մայիսի 8-ին ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ասկերանի շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ասկերան քաղաքի տարածքով հոսող գետի մեջ մեքենա է կողաշրջվել: 

Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել Ասկերանի ՇԱԻ բաժնի փրկարարները: Պարզվել է, որ  քաղաքային մարզադաշտից դեպի հարակից այգիներ տանող՝ գետամիջով անցնող ճանապարհին, Ասկերան քաղաքի 21-ամյա բնակիչ Ա.Մ.-ն իր վարած «Mitsubishi montero»  մեքենայով դուրս է եկել երթևեկելի հատվածից և ջրի կողաշրջվել: Մեքենայի մեջ է եղել նաև նրա 70-ամյա տատիկ՝ Շ.Գ.-ն:


Փրկարարները հատուկ տեխնիկական միջոցներով մեքենայից հանել են քաղաքացիներին՝ ցուցաբերել առաջին օգնություն: Նրանց առողջական վիճակը բավարար է: