Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի Մալիբուի այգում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի Մալիբուի այգում հայտնաբերվել է տղամարդու դի
Հասարակություն
12:32, 20 март 2023
Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գտնվող Մալիբուի այգում դի կա։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։ 
Ոստիկանները նշված այգում նստարանի վրա հայտնաբերել են 60-65 տարեկան տղամարդու դի։ Ահազանգով ժամանել են ոստիկանության ծառայողները, քննչական խումբը:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 62-ամյա Արմեն Տ․-ն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հանկարծամահ է եղել։