Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարզաբանումը՝ ուսանողի ներկայացումը արգելել-չարգելելու մասին

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարզաբանումը՝ ուսանողի ներկայացումը արգելել-չարգելելու մասին
Հասարակություն
15:00, 20 март 2023
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարզաբանումը՝ ուսանողի ներկայացումը արգելել-չարգելելու մասին։

ԵԹԿՊԻ-ի ռեկտորատի 2023թ. մարտի 13-ի նիստի N7 արձանագրությունից․
  1. 1. Հիմք ընդունելով Ն. Ծատուրյանի 3-րդ կուրսի «Որբանոցը» կուրսային բեմադրությունը և ներկայացման ընթացքում հնչած ոչ պատշաճ արտահայտությունները, նաև սույն նիստում արտահայտված կարծիքները՝ որոշվեց
  • անընդունելի համարել Ուսանողական թատրոնի բեմից այսուհետ նման արտահայտությունների առկայությունը,
  • հանձնարարել Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնին (ամբիոնի վարիչ՝ Ժ. Դադասյան) դերասանական և ռեժիսորական կուրսերի կուրսային և դիպլոմային ներկայացումների գրական հիմքերը նախապես քննարկել ամբիոնում:
Նշենք, որ այսօր ԵԹԿՊԻ-ի ուսանողները դասադուլ էին հայտարարել, քանի որ ռեկտորը արգելել է Նիկոլայ Ծատուրյանի ղեկավարած 3-րդ կուրսի ներկայացումը՝ Էդգար Կոստանդյանի «Որբանոց» ստեղծագործության հիման վրա բեմադրված։