Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ փոխնախագահը շնորհավորեց Հայաստանի քրդական համայնքին և Իրանի ժողովրդին Նովրուզի կապակցությամբ

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ջերմորեն շնորհավորեց Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին՝ ի դեմս պատգամավոր Կնյազ Հասանովի, և Իրանի մեջլիսի բոլոր գործընկերներին, Իրանի ողջ ժողովրդին և տոնը նշող մյուս ժողովուրդներին՝ Նովրուզի և Նավրուզի կապակցությամբ:

«Թող Նոր տարին նորանոր ձեռքբերումների, հարատև խաղաղության և բարեկեցության սկիզբ լինի»,- այսօր ԱԺ հերթական նիստում հայտարարեց ԱԺ փոխնախագահը։