Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստները՝ Հայաստանի հետ խաղի մասին

Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստները՝ Հայաստանի հետ խաղի մասին
Հասարակություն / Սպորտ
21:33, 21 март 2023
Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիկներ Մերթ Գյունոքը և Ումութ Նայիրը ցանկանում են լավ արդյունքներ գրանցել «Եվրո-2024»-ի D խմբում կայանալիք Հայաստանի և Խորվաթիայի հետ խաղերում։

Դարպասապահ Գյունոքը նշել է․ «Հայաստանի հետ խաղի մասին կարող են լինել տարբեր կարծիքներ և խոսակցություններ։ Բայց մնալու ենք խաղադաշտում և մեր խաղով հաղթելու ենք։ Դրանից հետո մեզ շատ ավելի դժվար խաղ է սպասվում Խորվաթիայի հետ»։

Թուրքիայի հավաքականի կազմ առաջին անգամ հրավիրված հարձակվող Նայիրըն էլ իր հերթին, շեշտել է․ «Հավաքականում կան մարդիկ, որոնց հետ ավելի վաղ ֆուտբոլ եմ խաղացել, թիմակցել եմ։ Հիմա մեր նպատակը մեծ է։ Ցանկանում ենք Հայաստանի հետ խաղով այս գործընթացը հաջողությամբ սկսել»։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Եվրո-2024 առաջնության ընտրական փուլի 1-ին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կհանդիպի Թուրքիայի ընտրանու հետ։ Այնուհետ մարտի 28-ին Հայաստանի հավաքականը հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ։ Սակայն այս հանդիպումը կանցկացվի ընկերական խաղի շրջանակներում։

UEFA-ի հատուկ որոշմամբ` թուրք երկրպագուները ներկա չեն լինի Հայաստանի և Թուրքիայի հավաքականների հանդիպմանը։


Աղբյուր`    bbnhaber.com.tr

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button