Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Առավոտ»-ը նյութ էր հրապարակել , ըստ որի՝ ես ունեմ 6 անշարժ գույք. Դավիթ Դանիելյանը՝ ներկայացված կեղծիքների մասին

«Առավոտ»-ը նյութ էր հրապարակել , ըստ որի՝ ես ունեմ 6 անշարժ գույք. Դավիթ Դանիելյանը՝ ներկայացված կեղծիքների մասին
Հասարակություն
20:17, 22 март 2023
«Առավոտ» լրատվականը հրապարակել էր նյութ, ըստ որի ես ունեմ 6 անշարժ գույք. ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը։

«Սկզբում լուրջ չվերաբերվեցի այս նյութին, սակայն բազմաթիվ լրագրողների ու անհատների կողմից հարցադրումներ ստացա այս թեմայով:

Ցավում եմ, որ երկարամյա պատմություն ունեցող լրատվականը չի տիրապետում փաստերի ստուգման հմտությանը կամ ինձ հեղինակազրկելու փորձ է անում: 

Պարզաբանեմ`

2015 թվականին, մինչ պաշտոն ստանձնելը, ես գնել եմ կիսաքանդ շինությամբ 1 հատ հողատարածք գյուղ Նուռնուսում, որի վրա 5 տարվա ընթացքում կառուցել եմ ամառանոց: Շինարարական աշխատանքները վերջնական ավարտել եմ 2021 թվականին և պետական ռեգիստրում գրանցել եմ նույն թվականին: Այլ կերպ ասած, «Առավոտը» այս տունը ներկայացրել է որպես նոր գնում, ինչը ԿԵՂԾԻՔ Է: 
2021 թվականին նույն հողատարածքի կողքին գնել եմ 500քմ հողատարածք $1700-ով (քանի որ Նուռնուսը ՉՈւՆԻ բարեկարգ ճանապարհներ, իսկ մինչև վերջերս զրկված էր ջրամատակարարումից` հողատարածքների գները ցածր էին):

2020 թվականին ամուսնացել եմ և կնոջս  հետ հիպոտեկային վարկով գնել ենք բնակարան (63քմ), ՈՉ նորակառույց շենքում, երկրորդական շուկայից, Չվերանորոգված (Քանաքեռցու 131\2 շենք բն 2. հասցեում): «Առավոտը» սա ներկայացրել է, որպես կրկնակի գնում` ԿԵՂԾԻՔ Է:

2021 թվականին հիպոտեկային վարկով (եկամտահարկի վերադարձի օրենքով) գնել եմ երկսենյականոց բնակարան (56 քմ) նորակառույց շենքում, որը դեռ պատրաստ չէ (Քանաքեռ-Զեյթուն Պ.Սևակ փողոց 51/11):

Ընդգծում եմ, որ նմանատիպ քայլերով փորձ է արվում ստվերել իմ գործունեությունը և հեղինակազրկել ինձ: Ես շարունակելու եմ նույն ակտիվությամբ աշխատել հանուն Սյունիքի, հանուն մեր Հայրենիքի»: