Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեկվա հայտնի տեսանյութի հետքերով

Երեկվա հայտնի տեսանյութի հետքերով
Հասարակություն
12:15, 10 май 2021
Հարություն Մկրտչյան անունով ֆեյսբուքյան օգտատերն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկվա հայտնի տեսանյութի հետքերով

Առաջինը` Նանե Արզումանյանին թիրախավորելուց առաջ բանականությունն ու տրամաբանությունը գործի դրեք ու հասկացեք, որ ցանկացած երրորդ մեկը կարող էր տեսահոլովակը նկարել ու տարածել, որովհետեւ սա է ձեր «շեֆի» պատկերը Եռաբլուրում` առանց իր սեփական մեդիաների ու «մասովկաների», այսպես են իրեն եղբայրական գերեզմանում ընդունում ու ճանապարհում, այսպես են ընդունելու ու ճանապարհելու միշտ։ Սա է իրականությունը։

Երկրորդը` Եռաբլուրում հանգչում է Վազգեն Սարգսյանը, եւ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները պիտի առհասարակ ու առհավետ զրկված լինեին դեպի Եռաբլուր մուտքի արտոնագրից։

Երրորդը` Եռաբլուրում հանգչում են մեր հերոսները, ու Եռաբլուրը բոլորի, կրկնում եմ` բոլորի մեղքով է ստեղծվել ու ընդլայնվել` սկսած ԼՏՊ-ից վերջացրած Փաշինյան Նիկոլով։

Քոչարյանի ու Սարգսյանի մեղքի չափաբաժինը ամենամեծն է...

Չորրորդը եւ գլխավորը`

Նանե Արզումանյանի եղբայրը 23 տարի ծառայել է Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին, անմահացել է 44-օրյա պատերազմի ժամանակ` փրկելով բազմաթիվ կյանքեր, չի դարձել «փախած աֆիցեր», կռվի ժամին մենակ չի թողել իր 18-20 տարեկան զինվորներին, բայց արդյունքում որբ են մնացել սեփական երեք որդիները ու սեփական ընտանիքը:

Կռվի դաշտում են եղել Նանեի հայրը ու եղբոր կինը, որոնք վիրավոր զինվորներին են օգնել, եղբոր կորստից հետո Նանեի քույրը ու ընտանիքի անդամները սեփական վիշտը մի կողմ են դրել ու նվիրվել են ողջ մնացած վիրավոր զինվորներին օգնելու առաքելությանը։

Ու ոնց կարելի է քաղաքական շահարկումներ փաթաթել նման մարդկանց ու նման ընտանիքների պարանոցին...

Նման ընտանիքները վաղուց արդեն թքած ունեն ձեր աթոռակռիվների ու գզվռտոցների վրա` հեռու մնացեք Եռաբլուրից....

Գոնե Եռաբլուրից ...

Տարրական հարգանք ունեցեք մարդկանց վշտի նկատմամբ...»: