Ու՞մ են պատրաստվում իրենց ձայնը տալ սիսիանցիները ՏԻՄ ընտրություններում. հարցում
Ինչպես հայտնի է՝ այս կիրակի` մարտի 26-ին, Սիսիան և Անի համայնքներում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։ Սիսիանում առաջադրվել է երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետական» և «Քաղաքացու որոշում» կուսակցությունները։
Civic.am-ը Սիսիանում հարցում է անցկացրել հասկանալու համար՝ բնակիչները մասնակցելու՞ են ընտրություններին և կողմնորոշվե՞լ են, թե որ քաղաքական ուժին են տալու իրենց ձայնը։
Հարցվածների մեծ մասը նշել է, թե պատրաստվում է ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որի համայնքապետի թեկնածուն Արմեն Հակոբջանյանն է՝ համայնքի ժամանակավոր պաշտոնակատարը։
Քաղաքացիների մի մասն էլ խուսափում էր հայտնել, թե ում են պատրաստվում ընտրել, և մեկ սիսիանցի է նշել, որ կընտրի այլ թեկնածուի՝ ՀՀԿ-ական Ջիվան Մարգարյանին։ Վերջինս, պարզվեց, Մարգարյանի հարազատ եղբայրն էր։