Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստան է տեղափոխվել Նիդերլանդների հայ համայնքի նախաձեռնությամբ հավաքագրված աջակցող սարքերի խմբաքանակ

Հայաստան է տեղափոխվել Նիդերլանդների հայ համայնքի նախաձեռնությամբ հավաքագրված աջակցող սարքերի խմբաքանակ
Հասարակություն
16:11, 17 февраль 2021
Հայաստան է տեղափոխվել շուրջ 6 տոննա ծավալով աջակցող միջոցների խմբաքանակ, որը պահեստավորվել է և շահառուներին կտրամադրվի՝ ըստ անհրաժեշտության, տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Հայաստան է տեղափոխվել Նիդերլանդների հայ համայնքի նախաձեռնությամբ հավաքագրված աջակցող սարքերի խմբաքանակը Հայաստան է տեղափոխվել Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության և «Ջավախք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։

Սայլակները, քայլակները, հենակներն ու մյուս աջակցող միջոցները կտրամադրվեն դրանց կարիքն ունեցող և 2020 թվականի ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին ու քաղաքացիական անձանց։

Սա հնարավորություն կտա հաղթահարել միջավայրային արգելքները՝ թույլ տալով անձին անհրաժեշտ ծառայություններն ստանալ անխոչընդոտ և ժամանակին։