Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ այսօր ավտոբուսները չեն գործել և ո՞վ է պատասխանատու

Ինչո՞ւ այսօր ավտոբուսները չեն գործել և ո՞վ է պատասխանատու
Հասարակություն
11:53, 12 май 2021
Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է․

«Հարգելի համաքաղաքացիներ,
 
դիզելային վառելիքի մատակարարման ուշացումների հետ կապված խնդրի պատճառով, այսօր «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները առավոտվանից ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը։

Այս պահին խնդիրը մասամբ լուծված է։ 

Երևանի քաղաքապետարանը մատակարար ընկերության հետ քննարկումներում փորձում է հնարավորինս արագ լուծել խնդիրը և վերականգնել տրանսպորտի բնականոն աշխատանքը։ 

Հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար»։