Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սիսիանում խուճապ չկա, Իշխանասարն իր տեղում է, տղաները՝ նույնպես․Սիսիանի բնակիչ․ Տեսանյութ

Սիսիանում խուճապ չկա, Իշխանասարն իր տեղում է, տղաները՝ նույնպես․Սիսիանի բնակիչ․ Տեսանյութ
Հասարակություն
13:52, 12 май 2021
Քիչ առաջ Սիսիանի բնակիչ Արսեն Ավագյանը շրջել է Սիսիան քաղաքում, որը գտնվում է անմիջապես Իշխանասարի հարևանությամբ, և տեղեկացրել, որ քաղաքում խուճապային տրամադրություններ չկան, Իշխանասարն իր տեղում է, տղաները՝ նույնպես։ Արսեն Ավագյանի խոսքով՝ Իշխանասարի թեժ մարտերի, վիրավորների, խուճապի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։

Նա իր խոսքում նշեց, որ մարդիկ իրենց բնականոն կյանքով ապրում են, ամեն ինչ հանգիստ է, չկա մեկը, որ կասի մի կրակոց լսել է ու առհասարակ նմանատիպ կեղծ լուրեր տարածողները հենց այդ նույն լրատվականներն են, որոնք պատերազմի օրերին նույնպես տարածել են այդպիսի լուրեր և հակառակորդին տրամադրել են իրենց տեղանքի կոորդինատները։ 

«Հիմա այնպիսի իրավիճակ է, որ պետք է բոլորդ զերծ մնաք այդ ապատեղեկատվությունը տարածելուց։ Այսինքն՝ մեր տղաներն իրավունք չունեի՞ն հակառակորդին մի շատ սիրուն դաս տային,որը տվել են։ Աբսուրդ է, մի հավատացեք, ռոբերտքոչարյանական, սերժաչիբուռաշկայական լրատվականներին, որոնք որ թելադրվում են այդ շրջանակների կողմից՝ թե՛ Սյունքիում, թե՛ ընդհանրապես ՀՀ-ում իրավիճակն ապակայունացնելու ու լարված պահելու համար»,-ասաց Արսեն Ավագյանը։ 

Նշենք, որ որոշ լրատվականներ տեղեկություն էին տարածել, թե Իշխանասարում թեժ մարտեր են տեղի ունեցել, ադրբեջանցիներն առաջ են եկել և այլն։ Այս առնչությամբ հայտարարություն էր տարածել նաև ՀՀ ՊՆ-ն՝ նշելով, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։
 
ՊՆ-ի հաղորդագրության մեջ նաև նշված էր, որ Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ «Նման զարգացումների դեպքում պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց»,-նշված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։