Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում քննարկվել են հետպատերազմյան աջակցության ծրագրերը

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում քննարկվել են հետպատերազմյան աջակցության ծրագրերը
Հասարակություն
22:04, 12 май 2021
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը  գրասենյակում ողջունել է Ֆրանսիայի հարավային շրջանի հայկական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, ներառյալ՝ Հարավային Ֆրանսիայի Հայկական Կազմակերպություն Համակարգող խորհուրդը (CCAF Sud), Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմը, Ֆրանսիայի հայ երիտասարդություն միությունը (JAF Marseille), «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպությունը և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF):

Գրասենյակի առաջնահերթություններին համապատասխան՝ քննարկման հիմնական թեման հետպատերազմյան աջակցության ծրագրերն էին, նաև այն, թե ինչպես են տարբեր կազմակերպություններ, դրանց հետ մեկտեղ, իրենց ժամանակն ու ռեսուրսները հատկացնում ենթակառուցվածքների զարգացմանը, մշակույթին, բարեգործությանն ուղղված նոր նախագծերի իրականացմանը: