Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վթարի պատճառով ինը ժամ ջուր չի լինելու Արարատի մարզի մի հատվածում

Վթարի պատճառով ինը ժամ ջուր չի լինելու Արարատի մարզի մի հատվածում
Հասարակություն
10:46, 13 май 2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 13-ին ժամը 10:00-19:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: