«Մինչ այժմ ճշտումներ չեն արվել»․ Ներքին Խնձորեսկում ու Քարահունջում դեռ սպասում են սահմանազատման չափագրումներին

Հասարակություն
Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքում սահմանազատման աշխատանքների հետ կապված անհստակությունը դեռ առկա է։
Փետրվարի 5-ին ադրբեջանական կողմը ժամանակ էր տվել հայկական կողմին մինչև ժամը 5-ը հենակետը հետ տեղաշարժել։ Հայկական կողմը մինչ այժմ չի տեղաշարժել հենակետը, սակայն թե դա որքան կտևի, գյուղում տեղյակ չեն։
Դեռևս փետրվարի 8-ին Civic.am-ի հետ զրույցում գյուղապետ Էդվարդ Մալունցը պատմել էր, որ ադրբեջանական կողմը դեռևս այս հատվածում դիրքերը առաջ չի բերել, սակայն սահմանների ճշգրտումը շարունակում է ընթանալ, և ինքը դիմել է Կադաստրի կոմիտե, որպեսզի քարտեզներով ու կոորդինատներով համապատասխան մասնագետներ գան ու սահմանային ճշտումներ արվեն։ Սակայն մինչ օրս գործընթացը տեղաշարժ չի գրանցել։
«Չեն եկել դեռ։ Եկել են միայն մարզպետարանից և կորպուսի հրամանատարությունն է եկել, բայց դեռ բան չկա ասելու, սպասողական վիճակ է», - նշեց համայնքապետը։
Civic.am-ը կապ հաստատեց Կադաստրի կոմիտեի մամուլի խոսնակ Մարինե Սադյանի հետ, ով տեղեկացրեց, որ սահմանազատման աշխատանքները համակարգվում են ԱԳՆ-ի կողմից, և Կադաստրը այս աշխատանքներում ներգրավված է որպես գերատեսչություն։ Նրա խոսքով՝ երբ սահմանազատում, սահմանագծում է տեղի ունենում պետական մակարդակով, ԱԳՆ-ների մակարդակով, Կադաստրը որևէ համայնքի ղեկավարի դիմումով չի կարող գնալ և չափագրումներ անել։
«Կադաստրը այդպիսի իրավասություն չունի, որ համայնքի ղեկավարը զանգի, և նա վեր կենա, գնա, չափագրի։ Այս ամենը պետական մակարդակով է կարգավորվում, դա պիտի պետությունը պատվիրակի», - պատասխանեց խոսնակը, նշելով, սակայն, որ կոմիտեն ներգրավված է հանձնաժողովի աշխատանքներում և իր մասով մասնակցում է գործընթացին։
Նշենք, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում այս պահին Արցախի հանրապետությունում են։ Երեկ նրանք հանդիպել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Արդեն սահմանամերձ դարձած Քարահունջ գյուղում նորությունները խոստումալից չեն հայկական կողմի համար․ գյուղին պատկանող մի շարք այգիներ անցնելու են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։ Գյուղապետ Լուսինե Ավետյանի խոսքով՝ նրանք սահմանազատման աշխատանքներին չեն մասնակցում և վերջնական տվյալներ չունեն, թե քանի հեկտար տարածք են գյուղացիները կորցնելու, սակայն, ըստ նրանց մոտավոր հաշվարկների, խոսքը մինչև 20 հեկտար տարածքի մասին է լինելու։
Այգիները գտնվում են գյուղից մոտավորապես 2-3 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ նաև գյուղի ՀԷԿ-ն է, որը այս պահին չի թույլատրվում գործարկել։ Ավետյանի խոսքով՝ գյուղացիները վրդովված են նաև սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրից դուրս մնալու փաստից, ինչը սխալմունքի արդյունք է եղել։ «Դիմել եմ պատգամավորներին այս հարցով։ Առաջիկա կառավարության նիստում այս հարցը կքննարկվի և Քարահունջն ու Խնձորեսկ համայքները կներառվեն այս ծրագրում»,- նշեց գյուղապետը։
Սյուզի Սիրականյան