Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փետրվարի 16-ին և 17-ին այ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով միջադեպեր չեն արձանագրվել․ ՊՆ

Փետրվարի 16-ին և 17-ին այ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով միջադեպեր չեն արձանագրվել․ ՊՆ
Հասարակություն / Պաշտոնական
18:54, 17 февраль 2021
Փետրվարի 16-ին և 17-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով: