Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում՝ Նար-Դոսի փողոցում Վաղինակ Բաղյանի վրա կրակոց արձակողն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Երևանում՝ Նար-Դոսի փողոցում Վաղինակ Բաղյանի վրա կրակոց արձակողն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն
Հասարակություն
11:24, 17 май 2021
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին է ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա Նարեկ Սամսոնյանը։

Վերջինս կասկածվում է մայիսի 13-ին Նար-Դոսի՝ ժողովրդին հայտնի «Դագաղների» փողոցում իր մոտ եղած ատրճանակով Երևանի բնակիչ՝ 24-ամյա Վաղինակ Բաղյանի վրա կրակելու և դեպքից վայրից փախուստի դիմելու մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, նշված քրգործը հարուցվել էր մայիսի 13-ին Նար-Դոսի փողոցում տեղի ունեցած կրակոցի փաստով, ինչի հետևանքով «պարանոցի ծակած վերք՝ հարցականով» ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել Երևան քաղաքի Քաջազնունու փողոցի բնակիչ՝ 24-ամյա Վաղինակ Բազեյանը։

Հիվանդանոցի բժիշկներին հաջողվել էր փրկել երիտասարդի կյանքը, սակայն նա դեռևս մնալու էր վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։