Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերաքննիչ քրեական դատարանը ազատ արձակեց Պատրոն Դավիթին

Վերաքննիչ քրեական դատարանը ազատ արձակեց Պատրոն Դավիթին
Հասարակություն
11:51, 17 май 2021
Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ բավարարեց Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Դավիթ Գալստյանի պաշտպանի բողոքը և վերացրեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը։ 

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ Դավիթ Գալստյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա լինելով «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար և Պաշտպանության նախարարության հետ ունենալով պայմանագիր՝ 2018թ․ բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր՝ մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որն էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։