Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԱՏՄ աշխատակիցները դեռևս արձանագրում են Covid անվտանգության նորմերի որոշ խախտումներ

ԱԱՏՄ աշխատակիցները դեռևս արձանագրում են Covid անվտանգության նորմերի որոշ խախտումներ
Հասարակություն
23:02, 17 февраль 2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների շարունակվող ստուգայցերը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում դեռևս արձանագրում են Covid անվտանգության նորմերի որոշ խախտումներ։

Տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը ստուգայցով և կրկնայցով եղել են Գյումրու համայնքապետարանում, գրասենյակային տարածքներում, դեղատներում, տուրիստական գործակալություններում, մանրամեծածախ առևտրի կենտրոններում։

ԱԱՏՄ տեսուչներն արձանագրել են խախտումներ՝ տնտեսավարողների մոտ բացակայել են հեռավար ջերմաչափերը, սպասարկել են առանց դիմակ հաճախորդների։ Տնտեսավարողներին տրվել են հանձնարարականներ՝ խախտումները վերացնելու նպատակով։

Տեսչական մարմնի մասնագետները մեկ անգամ ևս իրազեկել են Covid-անվտանգության նորմերի պահպանման անհրաժեշտության մասին։
Ստուգայցերի ընթացքում դիտարկվում է ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։