Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսից մահացել է Գագիկ Բեգլարյանի եղբայր Յուրի Բեգլարյանը․ Հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը Հայաստան է եկել թաղմանը մասնակցելու

Կորոնավիրուսից մահացել է Գագիկ Բեգլարյանի եղբայր Յուրի Բեգլարյանը․ Հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը Հայաստան է եկել թաղմանը մասնակցելու
Հասարակություն
11:48, 18 май 2021
Երեկ «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել են, որ Հայաստան է ժամանել Գագիկ Բեգլարյանը։ 

Բեգլարյանը Հայաստան էր ժամանել եղբոր՝ Յուրա Բեգլարյանի թաղմանը մասնակցելու նպատակով։ 60-ամյա Յուրի Բեգլարյանը Հավաքական թիմերի մարզական կենտրոնի նախկին տնօրենն էր: Նա ևս հետախուզման մեջ էր։ 2020 թվականին նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 310 հոդվածի (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հատկանիշներով։

Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանը նույնպես 2020 թվականի մարտից 23-ից գտնվում էր հետախուզման մեջ։ Նա մեղադրվում էր ՀՀ ՔրՕրի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքի յուրացում՝ 233.470.000 ՀՀ դրամ արժողությամբ, և 308 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքներով՝ պաշտոնեական լիրազորությունները չարաշահելը։ 

Գագիկ Բեգլարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Արփի Հարությունյան