Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր պայթուցիկ առարկաների և վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կկատարվեն Մարտունի և Մարտակերտ քաղաքներում

Այսօր պայթուցիկ առարկաների և վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կկատարվեն Մարտունի և Մարտակերտ քաղաքներում
Հասարակություն
10:47, 18 февраль 2021
ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամն այսօր պայթուցիկ առարկաների և վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է նախատեսում Մարտունի և Մարտակերտ քաղաքներում՝ հարակից բնակավայրերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում:

ԱԻ պետական ծառայության սակրավորները և Արցախում գործող ականազերծման կազմակերպությունները հանրապետության տարածքում շարունակում են ինժեներահետախուզական աշխատանքներն ամենօրյա ռեժիմով:

Հայտնաբերված ռազմամթերքը վնասազերծվում է տեղում: