Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոսրով Հարությունյանի և Արտյոմ Խաչատրյանի ծեծկռտուքի առթիվ նյութեր են նախապատրաստվում․ Ոստիկանություն

Խոսրով Հարությունյանի և Արտյոմ Խաչատրյանի ծեծկռտուքի առթիվ նյութեր են նախապատրաստվում․ Ոստիկանություն
Հասարակություն
16:09, 18 май 2021
ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի ու Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ֆինանսավորմամբ գործող պրոպագանդիստ, Պազոլինի մականունով Արտյոմ Խաչատրյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով։ 

Civic.am
-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին, որ Հարությունյանը ազատ է արձակվել երեկ եւ այս պահին պարզվում են հանգամանքները ու նյութեր են նախապատրաստվում։

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը մայիսի 17-ին բերման էր ենթարկվել ոստիկանություն՝ ծեծի կասկածանքով։ Նա Ազատության հրապարակում վիճաբանել էր Արտյոմ Խաչատրյանի հետ, ինչը վերածվել էր ծեծի։ Դրանից հետո մոտակայքում հերթապահող ոստիկանները Հարությունյանին և ևս մեկ մարդու բերման էին ենթարկել ոստիկանություն։

Հիշեցնենք` ոստիկանությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ծեծի կասկածանքով են բերման ենթարկվել նախկին վարչապետին։ Նրա փաստաբան Դավիթ Ավագյանն էլ ասել էր, որ ակնհայտ անհիմն և ոչ իրավաչափ էր Հարությունյանին բերման ենթարկելը։

Ուշագրավ է, որ համարյա իր քաղաքական թիմակցի հետ վիճաբանած Խոսրով Հարությունյանը կատարվածը անվանել է «քաղաքական շոու»։