Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում վրաերթի հետևանքով պատանի հեծանվորդ է մահացել

«Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում վրաերթի հետևանքով պատանի հեծանվորդ է մահացել
Հասարակություն
22:34, 18 май 2021
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 18-ին, ժամը 17:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացին վրաերթի է ենթարկվել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ ЗИЛ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ. Գ., ծնված 1962 թ․) վրաերթի է ենթարկել  Ս. Հ.-ին (ծնված 2007 թ․)․ վերջինս հեծանիվով է եղել։

Փրկարարները Ս. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ և մահացել է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը։