Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդարադատության նախարարը երկօրյա պաշտոնական այցով գործուղվել է Արցախ

Արդարադատության նախարարը  երկօրյա պաշտոնական այցով գործուղվել է Արցախ
Հասարակություն
11:13, 18 февраль 2021
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այսօր և վաղն աշխատանքային այցով կլինի Արցախում։ Գործուղման որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության կայքում:

Բադասյանն Արցախի Հանրապետությունում կհանդիպի Արցախի Հանրապետության նախագահի, արդարադատության նախարարի և այլ պաշտոնատար անձանց հետ:

ՀՀ արդարադատության նախարարի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն պետբյուջեի միջոցներից՝ ՀՀ արդարադատության նախարարության պահպանման համար նախատեսված արտասահմանյան պաշտոնական գործուղում հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,- նշված է որոշման մեջ:

Ավելի վաղ էլ Արցախ էր գործուղվել վարչապետի նորանշանակ օգնականը՝ Գագիկ Իսախանյանը: 

Իսախանյանը Արցախում կլինի փետրվարի 17-ից 19-ը ներառյալ: