Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կենտրոն վ/շ ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է 1․8 միլիոն դրամի վնաս

Կենտրոն վ/շ ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է 1․8 միլիոն դրամի վնաս
Հասարակություն
12:40, 19 май 2021
Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը, շահադիտական դրդումներով, չի կազմակերպել և իրականացրել իր և բաժնի աշխատակիցների անմիջական պարտականությունների կատարումը:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Այս ամենի արդյունքում չեն փոխվել հյուրանոցային գործունեություն իրականացնելու նպատակով իր կողմից դեռևս 2012 և 2018 թվականներին մոր ու կնոջ անվամբ հիմնադրված կազմակերպությունների՝ Իսակովի պողոտայում գտնվող բնակելի նշանակության անշարժ գույքերի գործառնական նշանակությունները և, որպես արդյունք, սահմանված կարգով չեն փոխվել գույքահարկերի, աղբահանության վճարների հաշվարկման սակագները, ինչպես և այդ համալիրներում առանց համապատասխան թույլտվության իրականացվել է ալկոհոլային խմիչքների վաճառք, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է 1 միլիոն 819 հազար դրամի էական վնաս։

Դեպքի առթիվ ՔՈ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: