Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 223, մահվան՝ 2 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 223, մահվան՝ 2 նոր դեպք
Հասարակություն
11:30, 18 февраль 2021
Հայաստանում փետրվարի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 223 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 169 820-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է մեկ քաղաքացի, մահացածների թիվը 3156 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Փետրվարի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 794 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 2 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3950-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 101 է, ընդհանուր առողջացածներինը՝ 161 577, փաստացի բուժվողներինը՝ 4293 (մեկ օրում ավելացել է 120-ով): Մեկ օրում արվել է 3211 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 694357 թեստ: